Ալեսանդրո Սաֆինան երաժշտությամբ սկսել է հետաքրքրվել մանկուց։ Նրա ծնողները օպերայի մոլի երկրպագուներ էին և մանկուց փորձում էին այդ կիրքը սերմանել իրենց որդու մեջ:17 տարեկանում նա ընդունվում է Ֆլորենցիայի կոնսերվատորիա, իսկ մի քանի տարի անց արդեն որպես մենակատար հանդես է գալիս Եվրոպայի լավագույն երաժշտական թատրոններում։1989-ին Կատյա Ռիչչարելլիի անվան միջազգային վոկալ մրցույթի առաջին մրցանակին հաջորդում են ակտիվ բեմական աշխատանքը և գլխավոր դերերը «Բոհեմ», «Սևիլյան սափրիչը», «Սիրո ըմպելիք», «Ջրահարսը», «Եվգենի Օնեգին» օպերաներում։Սաֆինան հանրաճանաչ դարձավ յուրահատուկ ձայնի, բնատուր հմայքի և ստեղծագործական խիզախության շնորհիվ: Կատարելով օպերային արիաներ՝ նա երազում էր դասական արվեստը հասկանալի դարձնել ավելի լայն լսարանին։ Արդյունքում ծնվեց նոր ժանր, որը արտիստը հետագայում կանվանի «օպերային ռոք» ոճ: Այն ներառում է փոփ երաժշտության, ակադեմիական վոկալի, սոուլի և մյուզիքլի տարրեր:
ԳՆԵԼ ՏՈՄՍՄեծ հաջողություն Սաֆինան ունեցավ Նիդերլանդներում: Նրա առաջին սինգլը` Luna –ն, Insieme a te ալբոմից 14 շաբաթ մնաց հոլանդական հիթ-շքերթների առաջին հորիզոնականներում։Ալբոմն այստեղ չորս անգամ ճանաչվեց պլատինե և թողարկվեց ևս երեք տասնյակ երկրներում։ Ալեսանդրոն աշխարհին նվիրեց զարմանահրաշ զուգերգեր Սառա Բրայթմանի, Էլթոն Ջոնի, Յուան Մաքգրեգորի, Բարբարա Հենդրիքսի, Սումի Չոյի հետ։Դրանից բացի նա նկարահանվում է ֆիլմերում, ձայնագրում է սաունդթրեքներ տարբեր ֆիլմերի համար, որոնց թվում է Բազ Լուրմանի «Մուլեն Ռուժը»:
ԳՆԵԼ ՏՈՄՍ